Մագնիս
Մագնիսները ձգում են երկաթը, նիկելը, կոբալտը և էլի ուրիշ մետաղներ: Սակայն կան բազմաթիվ մետաղներ (օրինակ՝ պղինձը, ալյումինը, արույրը, անագը, արծաթը, կապարը և այլն), որոնց մագնիսները չեն ձգում:
Էլեկտրամագնիս
Երկաթյա ձող, որի վրա փաթաթված մեկուսացրած պղնձալարի միջով անցնում է էլեկտրահոսանքը և մագնիսականացնում ձողը:
Աստղագիտություն
Աստղագիտություն, գիտություն երկնային մարմինների (մոլորակներ, աստղեր, միգամածություններ, միջաստղային նյութ, գալակտիկաներ և այլն) և նրանց հետ կապված երևույթների (տարածական բաշխում, շարժումներ, ֆիզիկական բնույթ և վիճակ, փոխազդեցություն, առաջացում ու զարգացում և այլն) մասին։ Այն միաժամանակ մշակում է երկնային մարմինների դիտումները գործնական նպատակներով օգտագործելու մեթոդներ (ժամանակի ծառայություն, աստղագիտական կողմնորոշում, տիեզերական թռիչքների աստղագիտական կառավարում և այլն)։ Ըստ ուսումնասիրության օբյեկտների կամ մեթոդների աստղագիտությունը բաժանվում է մի շարք ենթաբաժինների։
Երկրագնդի մագնիսական դաշտը
Երկրի հեղուկ մետաղական արտաքին միջուկը հոսում և ալեկոծվում է՝ առաջացնելով մագնիսական դաշտ։ Ժամանակ առ ժամանակ, գուցե հազարավոր կամ տասնյակ հազարավոր տարիների ընթացքում, մագնիսական դաշտի ուղղությունը շրջվում է, որի պատճառը անհայտ է։ Մագնիսական դաշտի ուժագծերը կարելի է մոտավորապես պատկերացնել որպես երկրագունդը պարուրող հսկայական «կանթեր»՝ նրա հյուսիսային և հարավային բևեռների միջև, որոնք վահանի պես պաշտպանում են Երկրի մակերևույթը Արեգակից եկող՝ էլեկտրական լիցք կրող մասնիկների հեղեղից (արեգակնային քամի)։ Այդ վահանը գոյացնում է մի մագնիսական խոռոչ, որը կոչվում է մագնիսոլորտ։ Երբ Երկրի մագնիսական դաշտը հանդիպում է արեգակնային քամուն, ապա դաշտի՝ Արեգակին ուղղված մասը սեղմվում է, իսկ հակառակ կողմում առաջանում է պոչանման եզր։ Լարերից պատրաստված այս մոդելը պատկերում է արեգակնային քամու հետ Երկրի մագնիսական դաշտի փոխազդեցությունը։
Մագաղաթյա հսկան
Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր թանգարանը: Հայաստանում դա մատենադարանն է: Մատենադարանը նման է խորանի: Մատենադարան` այսինքն գրադարան, գրապահոց: Այնտեղ խոսում են շշուկով: Այնտեղ 16000 մատյան կա: Երբ հարձակվում էին թշնամիները, գրիչը` ընդօրինակողը, շալակն առած մատյանները, գնում էր ժողովրդի հետևից: Իսկ երբ կանգ էին առնում, նա նորից շարունակում էր արտագրել: Պատերազմների ժամանակ շատ գրքեր հրդեհվել են, գերի են տարվել: 1179 թվականին ոչնչացվել է տասը հազար հատոր: Իսկ մյուս պատերազմի ժամանակ հրդեհվել է Տաթևի համալսարանը: Գրքի վերջում հիշատակարաններ կան, որտեղ պատմվում է հարձակումների, պատերազմների մասին: Մատյանը եղել է սուր, որի միջոցով ժողովուրդը պայքարել է հանուն ազատության: Երևանի Մատենադարանի ցուցափեղկերից մեկում պահված է《Մշո Ճառընտիր》հանդիսավոր ճառերի ժողովածուն: Մատյանը կշռում է երկու փութ և աշխարհում ամենամեծ մագաղաթյա մատյանն է: Այն ստեղծվել է 1200 թվականին: Բաբերդում ապրող Աստվածատուր անունով մի այր ցանկանում է ունենալ մի մատյան: Նա փնտրում է ընդօրինակողի և գտնում Վարդան անունո...
Comments
Post a Comment