Posts

Showing posts from December, 2017
Ձյունանուշ   կամ   Ձյունանուշիկ   ամանորյա հեքիաթային աղջկա կամ աղջնակի կերպար։ Համարվում է   Ձմեռ Պապի   թոռնուհին և օգնականը։ Առաջին անգամ Ձմեռ Պապը և Ձյունանուշը համատեղ հանդես են եկել   1937   թվականին՝   Մոսկվայի   Միությունների տանը։ Ըստ ռուսական բանահյուսության , Ձյունանուշը ծնվել կամ առաջացել է   ձյունից ։ Ի սկզբանե Ձյունանուշի կերպարը ի հայտ է եկել ռուս ազգագրագետ և բանահավաք   Ալեքսանդր Աֆանասևի   աշխատություններում , այնուհետև ռուս դրամատուրգ   Ալեքսանդր Օստրովսկու  « Ձյունանուշը »  դրամայում , որի հիման վրա ռուս   կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի - Կորսակովը   ստեղծել է իր հայտնի   « Ձյունանուշիկը »   օպերան : Երեխաների կողմից սիրված հեքիաթային կերպարներից է և հաճախ , ամանորյա տոնական հանդիսություններին հանդես է գալիս որպես միջնորդ Ձմեռ Պապի և երեխաների միջև։ Մկները Մարդուն ուժ են տալիս: Այս պատմությունը սկսում է նրանից երբ բոլորը ձեռքը բռունցք են անում բազուկը արմունկից ծալեեք դեպի ուսոսկրը  ինչ է ս

Սանտա Կլաուս

Սանտա Կլաուսի նախատիպն է համարվում համաքրիստոնեական սուրբ Սուրբ Նիկողայոս Զմյուռնացին (թարմանաբար Սանտա նշանակում է «սուրբ», իսկ Կլաուս՝ «Նիկողայոսը հայտնի էր իր բարեգործություններով. երեխա ունեցող աղքատ մարդկանց տալիս էր օգնություն նվերի տեսքով [1]: Սկզբնապես եվրոպական երկրներում ընդունված էր դեկտեմբերի 6-ին՝ եկեղեցական օրացույցով Սուրբ Նիկոլայի օրը, երեխաներին տալ նվերներ նրա անունից: Սակայն Ռեֆորմացիայի դարաշրջանում, երբ հավանություն չէին տալիս սրբերի երկրպագությանը, Գերմանիայում և սահմանակից երկրներում այն անձը, որը բաժանում էր նվերներ, դառնում էր մանուկ Քրիստոսը, իսկ նրա ծննդյան օրը դեկտեմբերի 6-ից տեղափոխվեց և դարձավ դեկտեմբերի 24-ը, որը սուրբծննդյան տոնավաճառի ժամանակն էր: Հակառեֆորմացիայի ժամանակաշրջանում նորից սկսեցին նվերները երեխաներին տալ Սուրբ Նիկողայոսի անունից, սակայն սա տեղի էր ունենում արդեն դեկտեմբերի վերջերին՝ Սուրբ ծննդին: Բայց որոշ Եվրոպական երկրներում դեռ ուժի մեջ են մնում ավելի հին սովորույթները: Այդպես, Հոլանդիայում, որտեղ Սուրբ Նիկողայոսի անունը հնչում է որպես