Մագաղաթյա հսկան

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր թանգարանը: Հայաստանում դա մատենադարանն է: Մատենադարանը նման է խորանի: Մատենադարան` այսինքն գրադարան, գրապահոց: Այնտեղ խոսում են շշուկով: Այնտեղ 16000 մատյան կա: Երբ հարձակվում էին թշնամիները, գրիչը` ընդօրինակողը, շալակն առած մատյանները, գնում էր ժողովրդի հետևից: Իսկ երբ կանգ էին առնում, նա նորից շարունակում էր արտագրել: Պատերազմների ժամանակ շատ գրքեր հրդեհվել են, գերի են տարվել: 1179 թվականին ոչնչացվել է տասը հազար հատոր: Իսկ մյուս պատերազմի ժամանակ հրդեհվել է Տաթևի համալսարանը: Գրքի վերջում հիշատակարաններ կան, որտեղ պատմվում է հարձակումների, պատերազմների մասին: Մատյանը եղել է սուր, որի միջոցով ժողովուրդը պայքարել է հանուն ազատության: Երևանի Մատենադարանի ցուցափեղկերից մեկում պահված է《Մշո Ճառընտիր》հանդիսավոր ճառերի ժողովածուն: Մատյանը կշռում է երկու փութ և աշխարհում ամենամեծ մագաղաթյա մատյանն է: Այն ստեղծվել է 1200 թվականին: Բաբերդում ապրող Աստվածատուր անունով մի այր ցանկանում է ունենալ մի մատյան: Նա փնտրում է ընդօրինակողի և գտնում Վարդան անունով մեկին: Թուրքերը իմանալով մատյանի մասին, Աստվածատուրին սպանում են և 《Մշո Ճառընտիր》-ը ընկնում է մի թուրք դատավոր` Բոցորի մոտ: Մատյանը մի քանի տարի թաքցնելուց հետո նա որոշում է ծախել, սակայն տեսնելով, որ շատ են ուզում հայերը գնել, գինը բարձրացնում է: Հետո Սուրբ Առաքելոց եկեղեցուց Սարգիս վարդապետը հասնելով Բոցորի մոտ, գինը իջեցնելով, գնում է մատյանը և վերադառնում վանք: 700 տարի մնում, պահպանվում է մատյանը: Հետո եղեռնի ժամանակ երկու կանայք մատյանը վերցրեցին և մեջքնեիին դրած գնացին, թուրքերն էլ իրենց հետևից: Քանի որ շատ ծանր էր մատյանը, նրանք կիսեցին այն իրար մեջ և գնացին տարբեր ճանապարհներով: Սակայն ճանապարհին թերթերի մի մասը կորավ, մի մասը հասավ Երևանի Մատենադարանը, մի մասը հայտնվեց Վենետիկում, իսկ մյուս կեսը ուժասպառ մարդիկ թաղեցին Էրզրումի եկեղեցու բակում: Այս ամենից հետո էլ ձեռագիրը հայտնաբերվեց և երկու կեսերը միացան իրար:

Comments

Popular posts from this blog

Հայոց լեզու քերականություն

98. Յուրաքանչյուր նախադասության իմաստն արտահայտի՛ր՝ քանի ձևով կարող ես: