Փոխադրություն

1. Բարեպաշտ Հոբը 2. Սատանայի չարախոսությունը Հոբի հասցեին 3. Փորձություն 4. Հոբի աներեր հավատը 5. Աստծո հատուցումը Այդ երկրում ապրում էր մի բարեպաշտ հավատացյալ՝ Հոբ անունով: Նա ամեն օր իր աղոթքներում փառաբանում էր Աստծուն: Հոբը ուներ տասը զավակ՝ յոթ որդի և երեք դուստր: Ուներ նաև մեծ հարստություն՝ ոչխարներ, ուղտեր, եզների նախիրներ, փեթակներ և այլն: Մի օր, երբ սատանան վերադարձավ երկրից Աստված նրան հարցրեց, թե տեսե՞լ է արդյոք իր ծառա Հոբին: Սատանան հակաճառեց նրան՝ ասելով, որ եթե Հոբից վերցնեն իր հարստությունը, նա չի շարունակի փառաբանել Աստծուն: Աստված սատանային ապացուցելու համար թույլ տվեց Հոբին փարձության ենթարկել: Չարությամբ լցված սատանան խլեց Հոբի ողջ հարստությունը, սակայն Հոբի հավատը չմարեց, նա շարունակեց աղոթել և փառաբանել Աստծուն: Այդ ժամանակ սատանան խլեց նաև ամենաթանկը՝ սպանեց նրա զավակներին, սակայն Հոբը միևնույն է շարունակում էր աղոթել, ասելով, որ պետք է ընդունել ոչ միայն տիրոջ կողմից տրված բարիքները, այլ նաև չարիքները. Տերը տվեց, Տերը վերցրեց, Օրհնյալ լինի նրա անունը: Այսքանից հետո Հոբը շարունակում էր աղոթել և փառաբանել Աստծուն: Վերջինս ևս մեկ անգամ համոզվելով Հոբի հավատի մեջ վերջ տվեց նրա փորձություններին՝ պարգևեց նրան տասը զավակ և վերադարձրեց նրա հարստությունը:

Comments

Popular posts from this blog

Հայոց լեզու քերականություն

Մագաղաթյա հսկան

98. Յուրաքանչյուր նախադասության իմաստն արտահայտի՛ր՝ քանի ձևով կարող ես: