Սանտա Կլաուս
Սանտա Կլաուսի նախատիպն է համարվում համաքրիստոնեական սուրբ Սուրբ Նիկողայոս Զմյուռնացին (թարմանաբար Սանտա նշանակում է «սուրբ», իսկ Կլաուս՝ «Նիկողայոսը հայտնի էր իր բարեգործություններով. երեխա ունեցող աղքատ մարդկանց տալիս էր օգնություն նվերի տեսքով [1]: Սկզբնապես եվրոպական երկրներում ընդունված էր դեկտեմբերի 6-ին՝ եկեղեցական օրացույցով Սուրբ Նիկոլայի օրը, երեխաներին տալ նվերներ նրա անունից: Սակայն Ռեֆորմացիայի դարաշրջանում, երբ հավանություն չէին տալիս սրբերի երկրպագությանը, Գերմանիայում և սահմանակից երկրներում այն անձը, որը բաժանում էր նվերներ, դառնում էր մանուկ Քրիստոսը, իսկ նրա ծննդյան օրը դեկտեմբերի 6-ից տեղափոխվեց և դարձավ դեկտեմբերի 24-ը, որը սուրբծննդյան տոնավաճառի ժամանակն էր: Հակառեֆորմացիայի ժամանակաշրջանում նորից սկսեցին նվերները երեխաներին տալ Սուրբ Նիկողայոսի անունից, սակայն սա տեղի էր ունենում արդեն դեկտեմբերի վերջերին՝ Սուրբ ծննդին: Բայց որոշ Եվրոպական երկրներում դեռ ուժի մեջ են մնում ավելի հին սովորույթները: Այդպես, Հոլանդիայում, որտեղ Սուրբ Նիկողայոսի անունը հնչում է որպես Սինտերկլաս, երեխաները կարող են նվերներ ստանալ և՛ դեկտեմբերի 5-ին, և՛ Սուրբ ծննդին:
1650-ական թվականներին հոլանդացի գաղութարարների շնորհիվ Սուրբ Նիկոլայի կերպարը հասավ նաև հյուսիսամերիկյան մայրցամաք՝ Նոր Ամստերդամ, այժմյան Նյու Յորք: Հարկ է նշել, որ Հյուսիսային Ամերիկայում հիմնված անգլացի պուրիտանները Սուրբ ծնունդ չէին նշում
Նյուսթը պատրաստել է Գևորգ Մխեյանը և Կարեն Հարությունյանը :
Նյուսթը պատրաստել է Գևորգ Մխեյանը և Կարեն Հարությունյանը :
Titanium teeth dog - The Artisan Dog LLC
ReplyDeleteYour mission is to ford edge titanium 2021 provide our clients with titanium phone case the tools infiniti pro rainbow titanium flat iron necessary for the quality and reliability of a dog training program. titanium drill bit set Our titanium necklace mens program is a one stop