Վերև Ներքև

Ինձ համար վերևը և ներքևը իմ մեջ է, իմ մտքերում: Լինում են ժամանակներ, որ ես համաձայն չեմ իմ մտքի հետ: Շատ են լինում դեպքեր, որ ես լավություն եմ անում մարդկանց, նրանք դրանց համար շնորհակալ են լինում, բայց այդ պահին էլ մտածում եմ՝ ինչու արեցի, որ հիմա էլ հոգնել եմ: Այդ ժամանակ սկսում եմ կռվել մտքերիս հետ: Բայց լինում են դեպքեր, որ ես առանց հարցնելու օգնում եմ մարդկանց, իսկ նրանք դա չեն գնահատում: Այդ ժամանակ ես համաձայն եմ լինում իմ չար մտքերի հետ, ուզում եմ այդպես մտածել: Լինում են դեպքեր, որ ես չեմ կարողանում ինձ զսպել և մտքինս բարձր եմ արտահայտում, չնայած՝ չեմ ուզում: Շատ եմ աշխատում ինձ վրա, որ լավը մտածեմ մարդկանց մասին: Դժվար է:

Comments

Popular posts from this blog

Հայոց լեզու քերականություն

Մագաղաթյա հսկան

98. Յուրաքանչյուր նախադասության իմաստն արտահայտի՛ր՝ քանի ձևով կարող ես: