Բան ունեմ ասելու
Ես շատ բաներ եմ ուզում ասել մարդկանց, որ բոլորս համերաշխ լինենք, այնքան բան ունեմ ասելու, եթե ես հնարավորություն ունենայի, բոլոր մարդկանց կասեի՝ հավատացեք միմյանց, որ բոլոր չար մարդկանց դարձնեինք բարի, կամ էլ նրանք նրանց դիմացինին նայելով կարողանան իրենց կյանքը փոխել: Ուզում եմ, որ բոլորը աշխատասեր, խելացի լինեն, միմյանց օգնեն: Ես քիչ եմ հավատում հրաշքներին, եղել են դեպքեր, որ ինձ հետ հրաշք է եղել, բայց ես չեմ հավատում Ձմեռ պապիին: Վերջում կուզեի մարդիկ իրար սիրեն և ամեն մարդու հետ պետք է խոսել նրա լեզվով, բայց ամեն ինչ թող թեթև տանեն: Ձմեռ պապին ինձ շատ է ուրախացրել, բայց եկել է այն ժամանակը, որ սկսեմ ես ուրախսցնել:
Comments
Post a Comment