Թթվածին
Թթվածնի ընդանութ բնութագրումը
Թթվածին պարբերական համակարգի 2-րդ պարբերության, 6-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 8, ատոմական զանգվածը՝ 15,9994։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը ls22s22p4 է։ Սովորական պայմաններում (0 °C, 760 մմ սնդիկի սյուն) թթվածինը անգույն, անհոտ և անհամ գազ է։
Թթվածինը ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա։ Կապված թթվածինը կազմում է Երկրի ջրային շերտի զանգվածի 6/7 մասը (85,82 % ըստ զանգվածի), մթնոլորտում, որտեղ նա գտնվում է ազատ վիճակում, պարունակությամբ երկրորդն է (23,15 % ըստ զանգվածի) ազոտից հետո։ Փոփոխությունը օդում 0,1 % -ից չի անցնում։ Մթնոլորտում թթվածնի կորուստը օքսիդացման, այրման, նեխման և շնչառության պատճառով լրացվում է ֆոտոսինթեզով։ Թթվածինը առաջին տեղն է առաջացրած միներալների թվով (1364), որոնց մեջ թթվածնի պարունակությամբ գերակշռում են սիլիկատները, քվարցը, երկաթի օքսիդները, կարբոնատները և սուլֆատները։
Թթվածինը մտնում է բոլոր այն նյութերի բադադրության մեջ, որոնցից կազմված են կենդանի օրգանիզմները, օրինակ, մարդու օրգանիզմը պարունակում է մոտավորապես 65 % թթվածին։ Ունի երեք կայուն իզոտոպ՝ Օ16 (99,75 %), Օ17 (0,037 %) և Օ18 (0,204 %)։ Արհեստականորեն ստացվել են 14, 15 և 19 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ։ Թթվածնի բոլոր իզոտոպների միջուկները կազմված են 8 պրոտոնից և համապատասխանաբար 6, 7, 8, 9, 10 և 11 նեյտրոնից, իսկ էլեկտրոնային թաղանթը՝ երկու ներքին և վեց արտաքին էլեկտրոններից։
Նախկինում թթվածնի ատոմին միացություններում վերագրվում էր բացասական 2 լիցք։ Սակայն, ինչպես ցույց տվեցին փորձնական տվյալները, Օ−2 իոն գոյություն չունի ոչ ազատ վիճակում, ոչ էլ միացություններում և թթվածնի բացասական էֆեկտիվ լիցքը չի անցնում մեկից։
Հանդես է գալիս երկու ալոտրոպ ձևափոխությունների տեսքով՝ թթվածին (O2) և օզոն (O3
Թթվածինը բնության մեջ
Թթվածինը երկրագնդի ամենատարածված տարրն է, կազմում է երկրակեղևի մոտ 47,4%-ը: Ծովային և մաքուր ջրերը պարունակում են մեծ քանակությամբ թթվածին (միացություններում)՝ մոտ 88%(քաշով), մթնոլորտում թթվածինը պարունակում է մոտ 20% (ծավալով): Ինքը թթվածինը մտնում է երկրակեղևի 1500-ից ավել միացությունների մեջ:
Թթվածնի Ֆիզիկական հատկություները
Ազատ ձևով անդիպում է երկու մոդիֆիկացիայում՝ O2 («սովորական» թթվածին) և O3 (օզոն): O2-գազ է առանց հոտի և գույնի: Նորմալ պայմաններում խտությունը կազմում է 1,42897 կգ/մ3: Հեղուկ թթվածնի (հողուկն ունի երկնագույն գույն) եռման աստիճանը հավասար է 182,9°C-ի: -218,7°C-ից -229,4°C-ի դեպքում առաջանում է պինդ թթվածին:Սենյակային ջերմաստիճանում գազանման թթվածինը քիմիապես բավականին պասիվ է: Բնության մեջ այն դանդաղ փոխակերպվում է նեխման հետևանքով: Շատ նյութերի հետ թթվածինը փոխազդում է առանց տաքացնելու, օրինակ ալկալիական մետաղների հետ (Li2O, CaO, Na2O2, BaO2, KO2, RbO2 և այլն), ժանգ է առաջացնում պողպատի վրա: Առանց տաքացնելու թթվածինը փոխազդում է սպիտակ ֆոսֆորի հետ, մի քանի ալգերիդների և այլ օրգանական նյութերի հետ: Տաքացման ժամանակ թթվածնի քիմիական ակտիվությունը կտրուկ աճում է: Բռնկման դեպքում այն փոխազդում է պայթյունի հետ, ջրածնի հետ, մեթանի հետ և ուրիշ գազերի հետ, մեծ քանակությամբ պարզ և բարդ նյութերի հետ: Հայտնի է, որ թթվածնի մթնոլորտի, կամ օդի տաքացման ժամանակ, շատ պարզ և բարդ նյութեր այրվում են, առաջացնելով օկսիդներ, օրինակ.
S+O2 = SO2; С + O2 = СО2
4Fe + 3O2 = 2Fe2O3; 2Cu + O2 = 2CuO
4NH3 + 3O2 = 2N2 + 6H2O; 2H2S + 3O2 = 2H2O + 2SO2
Ոչ մետաղներից թթվածինը ոչ մի պայմաններում անմիջապես չի կարող փոխազդել հալոգենների հետ, մետաղներից՝ ազնիվ մետաղների հետ (ոսկի, արծաթ, պլատին և այլն
Comments
Post a Comment