Սառնաղբյուր

Սառնաղբյուր Գյուղում կա նաև հնավայր, Կալաչի կամ Ղալաչի կոչվող բլրի վրա առկա են բազմաթիվ վկայություններ հնավայրի գոյությունը ապացուցող, սակայն առայժմս այն ոչ մի հնագիտական ուսումնասիրությունների չի ենթարկվել։ Գյուղի անվանացանկում կարելի է թվարկել նաև Գյոդիքենդի և Սյոգութլի կամ Սոգթլու անունները, որոնք տրվել են թուրքերի կողմից 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակ, ի դեպ պետք է փաստել, որ գյուղը բավականին լուրջ դիմադրություն է ցույց տվել թուրքական ջարդարարներին 1918 թվականի մայիսի 18–23 կամ 24–ը ընկած ժամանակահատվածում։ Այս դեպքերի վերաբերյալ կան բազմաթիվ վկայություններ։ Գյուղը բավականին մեծ տարածք ունի։ Պատմամշակութային կառույցներ Գյուղը ունի մի շարք պատմական կոթողներ, որոնք հավանաբար վկայում են, որ գյուղի տարածքը նախկինում բնակեցված է եղել։ Գյուղի կենտրոնում են գտնվում սբ. Թադևոս (1883 թ.), սբ. Հակոբ (V-VI դարեր) և Սբ. Կարապետ (1205 թ.) եկեղեցիները։ Գյուղի մոտ են գտնվում V-XIII դարերի Հոգեվանքը, Սբ. Գրիգոր Լուսավորիչ ուխտատեղին, իսկ 6 կմ արևելք՝ Սբ. Ղազար եկեղեցին (V-VI դարեր), “Գնդաքար” (մ.թ.ա. 1-ին հազարամյակ) և “Բերդիկ” (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ) ամրոցները։ 1883 թվականին կառուցվել է Թադևոս Առաքյալ եկեղեցին, որը այժմ գործող է։

Comments

Popular posts from this blog

Հայոց լեզու քերականություն

Մագաղաթյա հսկան

98. Յուրաքանչյուր նախադասության իմաստն արտահայտի՛ր՝ քանի ձևով կարող ես: