Կորիզակիսում

Կորիզակիսում, կարիոկենեզ կամ միտոզ, բջջի անուղղակի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայումտեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում։ Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է։ Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին։ Հնարավոր է դառնում որոշել քրոմոսոմների չափսերը, ձևը, կառուցվածքը, քանակը։ Յուրաքանչյուր քրոմոսոմ երկարավուն, խիտ մարմնիկ է, որը կազմված է սեղմվածքներով միմյանցից սահմանազատված մի քանի մասերից։ Տարբերում են առաջնային սեղմվածքը կամ ցենտրոմերը(հուն.՝ μερος-մաս)։ Ցենտրոմերն այն տեղն է, որին բաժանման ժամանակ միանում են բաժանման իլիկի թելիկները։ Քրոմոսոմի վրա կարող է լինել երկրորդային սեղմվածք։ Յուրաքանչյուր քրոմոսոմ բաղկացած է պարուրաձև ոլորված ԴՆԹ-ի երկու թելից (մոլեկուլ) ,որոնք կոչվում են քրոմատիդներ կամ դուստր քրոմոսոմներ։ Բջջի կենսական կամ միտոտիկ ցիկլում տարբերում են. ինտերֆազ կամ նախապատրաստական շրջան. դա երկու բաժանումների միջև ընկաց ժամանակահատված է, որի ընթացքում բջիջն աճում է, գործում և նախապատրաստվում բաժանման,բջջի բուն բաժանման շրջան։ Բջջի բուն բաժանումը ընթանում է միմյանց հաջորդող չորս փուլերով Պրոֆազ Պրոֆազի ժամանակ քրոմոսոմները սկսում են պարուրվել, կարճանալ և հաստանալ, հետագայում նրանք ընդունում են բարակ թելի տեսք, և պրոֆազի վերջում բոլոր քրոմոսոմները լավ տեսանելի են դառնում լուսային մանրադիտակի տակ։ Այդպիսի փաթեթավորման հետևանքով ԴՆԹ-ից տեղեկատվության արտագրումը դադարում է։ Քրոմոսոմների պարուրումը պարտադիր է դուստր բջիջների միջև ժառանգական ինֆորմացիայի հաջող բաժանում իրականացնելու համար։ Միտոզի կենսաբանական նշանակությունը[խմբագրել Դուստր բջիջները ստանում են նույն ժառանգական տեղեկատվությունը և նույն քրոմոսոմային հավաքակազմը։ Քրոմոսոմները դուստր բջիջներին բաշխված են հավասարաչափ։ Միաբջիջ օրգանիզմների և անսեռ բազմացող օրգանների բազմացումը տեղի է ունենում միտոզով։ Միտոզի շնորհիվ ապահովում է քրոմոսոմների հաստատուն թիվը։ Միտոզը ընկած է օրգանիզմի աճի, զարգացման, բազմացման, ինչպես նաև ռեգեներացիայի հիմքում: Մարմնի կորցրած կամ վնասված մասի վերականգնումը կոչվում է ռեգեներացիա։

Comments

Popular posts from this blog

Հայոց լեզու քերականություն

Մագաղաթյա հսկան

98. Յուրաքանչյուր նախադասության իմաստն արտահայտի՛ր՝ քանի ձևով կարող ես: