Դիմադրություն (էլեկտրական)
Էլեկտրական դիմադրություն, նյութի հակազդեցության չափը էլեկտրական հոսանքի կայուն անցման դիմաց։ Միատեսակ լայնական հատույթով նյութի դիմադրությունը համեմատական է նրա երկարությանը և հակադարձ համեմատական է լայնական հատույթի մակերեսին և ուղիղ համեմատական է նյութի տեսակարար դիմադրությանը։
Էլեկտրական դիմադրությունը հայտնաբերել է Գեորգ Օհմը, 1820-ականների վերջերին։Դիմադրությունը շփման մեխանիկական պատկերացման հետ որոշ կոնցեպտուալ զուգահեռներ է կիսում։ ՄՄՀ-ի էլեկտրական դիմադրության միավորը օհմնն է, իսկ սիմվոլը։ Դիմադրության հակադարձ մեծությունը կոչվում է էլեկտրական հաղորդականություն, և չափվում է սիմենսմիավորով, սիմվոլը՝ S։
Ըստ Օհմի օրենքի, ցանկացած նյութի դիմադրությունը որոշվում է նրա երկու ծայրի միջև պոտանցիալների տարբերությունը նրա միջով հոսանքի վրա բաժանելով՝
որտեղ
R-ը նյութի դիմադրությունն է, չափված օհմով, որը հավասար է J•s/C2
V-ն նյութի ծայրերի միջև պոտենցիալների տարբերությունն է, չափված վոլտով
I-ը նյութի միջով հոսող հոսանքն է, չափված ամպերով
Նյութերի մեծ մասի համար, դիմադրությունը անկախ է առարկայի միջի հոսանքից կամ նրա ծայրերի միջև լարվածության չափից։ Սա նշանակում է, թե դիմադրություն հաստատուն է տվյալ ջերմության և նյութի համար։ Այդ իսկ պատճառով, առարկայի դիմադրությունը կարելի է բացատրել որպես լարվածության հարաբերակցությունը հոսանքի՝
Ոչ-գծային առարկաների դեպքում (ոչ զուտ դիմադրողական, կամ Օհմի օրենքին չենթարկվող), այս հարաբերակցությունը կարող է փոխվել լարվածության կամ հոսանքի փոփոխման հետ. հարաբերակցությունը ամեն կետում, I–V կորագիծի տանգենսի թեքվածքի հակադարձը, կոչվում է «լարական դիմադրություն» (անգլերեն՝ chordal resistance) կամ «ստատիկ դիմադրություն»։
Comments
Post a Comment