Դարվինի Էվոլությոն տեսություն
Դարվինիզմ
Անգլիացի նատուրալիստ Չարլզ Դարվինի անունով, նեղ իմաստով էվոլյուցիոն մտքի ուղղություն է, որի համախոհները Դարվինից հետո ավանդորեն մեծ նշանակություն են տալիս բնական ընտրությանը` որպես էվոլյուցիոն գործոններից մեկը։ Դարվինիզմը Երկիր մոլորակի օրգանական աշխարհի էվոլյուցիայի մատերիալիստական տեսություն է հիմնված Չարլզ Դարվին հայացքների վրա։ Ընդհանրապես լայն իմաստով հաճախ օգտագործվում է էվոլյուցիոն տեսության կամ կենսաբանական էվոլյուցիայի բացատրության համար։
Հասարակական-տնտեսական նախադրյալներ
19-րդ դարում Անգլիան դառնում է հզոր կապիտալիստական երկիր, որտեղ բուռն կերպով զարգանում էին արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։ Սրա հետևանքով ազգաբնակչության մեջ մեծանում է սննդամթերքի պահանջը։ Սկսեց զարգանալ սելեկցիան։ Կարճ ժամանակում ստեղծվեցին բույսերի նոր սորտեր և կենդանիների նոր ցեղեր։ Մյուս կողմի՝ արդյունաբերության զարգացումն անհրաժեշտություն էր ստեղծում որոնելու հումքի նոր աղբյուրներ, նվաճելու նոր գաղութներ։ Ստեղծվեցին հաղորդակցության նոր միջոցներ, ծովային ու երկաթգծային երթուղիներ, որոնցով կատարվում էին զանազան հեռավոր ճանապարհորդություններ։ Հավաքվեցին բազմաթիվ փաստեր տարբեր երկրների բուսական և կենդանական աշխարհի մասին։ Այդպիսի ճանապարհորդություն է կատարում նաև Չարլզ Դարվինը 1831-1836 թվականներին՝ Բիգլ նավով։
Comments
Post a Comment