Սամսոն և Դալիլա

Պլան Աստծո պատգամը իսրայելցիներին Անզավակ ամուսինները Աստծո շնորհը և պատվիրանը Սամսոնը Դալիլան Մատնություն Սամսոնի վրեժը Աստված Իսրայելցիներին տվել էր ամեն ինչ և պատգամել ապրել ազնիվ, սիրել և օգնել միմյանց: Սակայն ընդիմանալով նրանք այդ ամենը չէին անում, գողությամբ և խաբեբաությամբ էին զբաղվում: Այդ ամենը տեսնելով Աստված շատ զայրացավ և պատժեց նրանց: Իսրայելում մի մարդ ու կին էին ապրում, ովքեր զավակ չունեին, սակայն հավատում էին աստծուն և կատարում պատվիրանները: Եվ մի օր հայտնվում է Աստծու հրեշտակը և ասում է. -Քանի որ դուք բարեպաշտ մարդիկ եք, Աստված ձեզ զավակ կպարգևի: Բայց հիշեք, որ զավակից մազ չպետք է պակասի, որովհետև մազերի մեջ է զորության գաղտնիքը: Չանցած մեկ տարի իրենք մի գեղեցիկ զավակ են ունենում, անունը` Սամսոն: Նա ժամ առ ժամ մեծանում և զորանում էր: Եվ ժամանակ անց դառնում է հաղթանդամ երիտասարդ: Մի աղջիկ է լինում Դալիլա անունով: Սամսոնը սիրահարվում է իրեն և շատ էր սիրում նրան: Աղջիկը սիրում էր տղամարդկանց մոտ աչքի ընկնել, իսկ Սամսոնը միամիտ է լինում և հավատում է Դալիլային: Եվ մի օր Փղշտացիների նախարարները գալիս և ասում են աղջկան. -Կորզիր նրա ուժը, մենք քեզ շատ գումար կտանք: Ճակատամարտից հետո Սամսոնը գալիս է և քուն է ընկնում; Այնուհետև Դալիլան է գալիո, մազերը կտրում և հանձնում է թշնամուն: Հետո Սամսոնին բանտ են նետում, չիմանալով, որ երբ մազերը երկարում է ուժը վերականգնվում է: Եվ մի օր սրահում Սամսոնին նվաստացնելու նպատակով ստիպեցին պարել: Նա հպարտ մտածեց,- ավելի լավ է այսպես մահանամ քան ապրեմ: Նա հենվեց պատին, քանդեց երկու կողմերի սյուները, տանիքը փլվեց և բոլորը նաև Սամսոնը ջախջախվեցին:

Comments

Popular posts from this blog

Հայոց լեզու քերականություն

Մագաղաթյա հսկան

98. Յուրաքանչյուր նախադասության իմաստն արտահայտի՛ր՝ քանի ձևով կարող ես: