Զվարթնոց

643 թվականն էր, Հայաստանում արդեն գարուն էր, իսկ Վախարշապատում շոգ էր: Մայր տաճարի դիմաց գտնվող մի սենյակում`զրուցում էին երեք մարդ: Մեկը` Ներսես երրորդ կաթողիկոսն էր, երկրորդը` կաթողիկոսի տեղապահն էր, իսկ երրորդը` Հայաստանում ճանաչված ճարտարապետ Վրթանես վարպետը: - Տաճարի կառուցման նախագիծը, ինձ շատ դուր եկավ, ասաց վեհը և հարցրեց.- որքան ժամանակ է պետք ավարտին հասցնելու կառույցը: - Տասը տարի, եթե ինձ տրամադրեք բանվորներ և անհրաժեշտ շինանյութ: - Ես արդեն պատրաստել եմ նամակներ` մեր նախարարներին, և խնդրել եմ, որ օգնեն: Հանգիստ եղիր, գնա և սպասիր իմ կանչին: Կաթողիկոսը արդեն շրջել և ընտրել էր տաճարի տեղը: Վաղարշապատից մի քանի կմ հարավ ընկած տարածության մեջ կանգնած էր Տիր աստծո մեհյանը: Սակայն այն տասը տարի էր ինչ փլուզվել էր: Այդ գեղեցկության համար կաթողիկոսն ընտրեց այդ տարածքը: Դեռ մեկ ամիս չէր անցել, երբ սկսվեց Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը: Տասը տարի ընդարձակ վարպետները աշխատում էին կառույցի վրա: 652 թվականին վերջապես մի օր տաճարի շինարարությունը ավարտվեց: Դեպի Վաղարշապատ տանող ճանապարհին քայլելու տեղ չկար: Շատ քանակությամբ մարդիկ էին գալիս`սայլերով, ձիերով, երինջով, երգով, նվագով և այլ բաներով: Հետո սկսվեց տաճարի արարողությունը, պատարագի անուշ մեղեդին սկսվեց: Այսպես էլ հիմնադրվեց Սուրբ Գրիգոր տաճարը, որը հետագայում անվանվեց Զվարթնոց: Ժողովրդական ավանդությունն ասում է, որ տաճարի ծանրությունն իրենց վրա կրող մույթերը եղբայրներ են եղել: Տարիներ, դարեր շարունակ պահում էին տաճարը: Բայց եկավ մի օր, որ հոգնեցին և որոշեցին հանգստանալ: Եվ այդ ամենից հետո եղբայրները միասնական, ու ազնից չէին միմյանց հանդեպ, այդ պատճառով էլ տաճարը կործանվեց:

Comments

Popular posts from this blog

Հայոց լեզու քերականություն

Մագաղաթյա հսկան

98. Յուրաքանչյուր նախադասության իմաստն արտահայտի՛ր՝ քանի ձևով կարող ես: