Արցախ
Պատմականորեն՝ Արցախի Հանրապետությունը զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, իսկ մասամբ նաև Սյունիքն ու Ուտիքը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է հսկայական միջնաբերդի հետ, առանց որի անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը։ Ներկայումս Հանրապետության վերահսկողության տակ է գտնվում նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, Շահումյանի շրջանը և հարակից տարածքները։ Արցախն արևմուտքում սահմանակցում է Հայաստանին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, իսկ ամբողջ արևելքում՝ Ադրբեջանական Հանրապետությանը։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։ Արցախի աշխարհագրական դիրքը լեռնային է։ Ամենաբարձր կետը Գոմշասարն է՝ 3724 մետր բարձրությամբ։ Պատմական աղբյուրներում Արցախն առաջին անգամ հիշատակված է մ.թ.ա. 8-րդ դարում` Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում: Պատմական Հայաստանի այս երկրամասում է Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծը կառուցել Տիգրանակերտ քաղաքը։ Ուշհինաշխարհյան և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններում Արցախը եղել է հայկական թագավորությունների կազմի մեջ, որպես անբաժան մասը: 5-րդ դարում Արշակունյաց թագավորության անկումից հետո Արցախում որոշակի ընդմիջումներով պահպանվել են հայկական պետականության բեկորները։ Այս շրջանից ի վեր տեղաբնակները մասնակցել են պարսկական լծի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։ -16-17-րդ դդ. Հայաստանը դարձավ թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ։ 1555 թ. պատերազմող կողմերն Ամասիայում հաշտություն կնքեցին։ Այսրկովկասն անցավ Պարսկաստանի գերիշխանության տակ։16-րդ դարում պարսկահպատակ տարածքներում ստեղծվեցին ռազմա-վարչական երեք միավորներ՝ Շիրվանի, Չուխուր Սադի Երևան և Նախիջևան և Ղարաբաղի բեկլարբեկությունները։1580 թ. թուրք զորավար Մուստաֆա Լալա-փաշայի զորքերը ներխուժեցին Ղարաբաղ, այնուհետև ավերեցին Երևանն ու հասան Գեղարքունիք։ Հայոց հողի վրա թուրք-պարսկական բախումները շարունակվեցին մինչև 1639 թ. և ավարտվեցին Կոստանդնուպոլսում կնքված հաշտության պայմանագրով։ Պարսկաստանին անցան Հայաստանի արևելյան նահանգները՝ Գուգարքը, Շիրակը, Արարատյան դաշտը, Սյունիքն ու Արցախը և Վասպուրականի արևելյան հատվածը։ Այդ ժամանակահատվածում, գտնվելով պարսկական տիրապետության տակ, Արցախի մելիքություններն ունեին ներքին ինքնավարություն և դրանով իսկ ստեղծում էին մի ինքնատիպ մշակույթ։ Երկրամասում խաղաղություն պահպանելու համար, Արցախի մելիքները, լեռնային անմատչելի ծերպերում տասնյակ ամրոցներ կառուցեցին։ Եվ դրանով իսկ շարունակում էին պահպանել հայկական պետականությունը։՛
ԵՎ վերջոում կուզեմ ավելացնել որ իմ Պապիկը Սերգեյ Սարգսյանը մասնակցել է 1988 թվականի շարժմանը և պատերազմին,1992-1993 թվականի շուշիի ազատագրմանը Նյութը պատրաստել է Գևորգ Մխեյանը:
ԵՎ վերջոում կուզեմ ավելացնել որ իմ Պապիկը Սերգեյ Սարգսյանը մասնակցել է 1988 թվականի շարժմանը և պատերազմին,1992-1993 թվականի շուշիի ազատագրմանը Նյութը պատրաստել է Գևորգ Մխեյանը:
Comments
Post a Comment