Դիմադրություն (էլեկտրական)
Էլեկտրական դիմադրություն, նյութի հակազդեցության չափը էլեկտրական հոսանքի կայուն անցման դիմաց։ Միատեսակ լայնական հատույթով նյութի դիմադրությունը համեմատական է նրա երկարությանը և հակադարձ համեմատական է լայնական հատույթի մակերեսին և ուղիղ համեմատական է նյութի տեսակարար դիմադրությանը։ Էլեկտրական դիմադրությունը հայտնաբերել է Գեորգ Օհմը, 1820-ականների վերջերին։Դիմադրությունը շփման մեխանիկական պատկերացման հետ որոշ կոնցեպտուալ զուգահեռներ է կիսում։ ՄՄՀ-ի էլեկտրական դիմադրության միավորը օհմնն է, իսկ սիմվոլը։ Դիմադրության հակադարձ մեծությունը կոչվում է էլեկտրական հաղորդականություն, և չափվում է սիմենսմիավորով, սիմվոլը՝ S։ Ըստ Օհմի օրենքի, ցանկացած նյութի դիմադրությունը որոշվում է նրա երկու ծայրի միջև պոտանցիալների տարբերությունը նրա միջով հոսանքի վրա բաժանելով՝ որտեղ R-ը նյութի դիմադրությունն է, չափված օհմով, որը հավասար է J•s/C2 V-ն նյութի ծայրերի միջև պոտենցիալների տարբերությունն է, չափված վոլտով I-ը նյութի միջով հոսող հոսանքն է, չափված ամպերով Նյութերի մեծ մասի համար, դիմադրությունը անկախ է ...