Հասարակագիտություն


Իշխանություններ
Գործադիր իշխանություն պետության հասարակական իշխանության ինքնուրույն և անկախ ձևերից մեկը, որն իրենից ներկայացնում է պետական գործերը ղեկավարող լիազորություննեի ամբողջություն։ Այսպիսով գործադիր իշխանությունը պետական մարմինների համակարգ է, որն իրականացնում է այդ լիազորությունները։
Դատական իշխանության գլխավոր առաքելությունն արդարադատության իրականացումն է: Ընդ որում, արդարադատություն իրականացնելու «մենաշնորհը» պատկանում է միայն դատարաններին: Դատական իշխանությունը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով.
Օրենսդիր իշխանությունը օրենքներ ընդունելու, կատարելագործելու և բեկանելու կամ ուժը կորցրած ճանաչելու իշխանությամբ օժտված խորհրդակցական ժողով է]։ Օրենսդիր իշխանության ընդունած օրենքները կոչվում են օրենսդրություն կամ կանոնադրական օրենք։ Բացի օրենսդիր գործունեությունից, օրենսդրական իշխանությունը ունի բացառիկ իրավունք բարձրացնելու կամ իջեցնելու հարկերը և ընդունել բյուջեն և այլ ֆինանսական նախագծեր։ Օրենսդիր իշխանությունները հայտնի են բազմաթիվ անուններով, որոնցից ամենատարածվածներն են պառլամենտ և կոնգրես, թեև այդ տերմինները ավելի կոնկրետ նշանակություն ունեն։
իրավունքների պաշտպանության օր
1948թ.-ի այս օրը` դեկտեմբերի 10-ը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950թ.-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:
Հռչակագիրը թարգմանվել է ավելի քան 360 լեզվով: Ըստ որում ՝ աշխարհում որևէ այլ փասթաթուղթ չի թարգմանվել այսքան շատ լեզուներով:
Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվել են մարդու և անհատի հիմնական իրավունքները:
Այս օրը բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ միջոցառումներ են կազմակերպում ՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության առաջնայնությունը և կարևորությունը:
Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:
Նշենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003թ.-ի հոկտեմբերի 21-ին:


ՀՀ Կառավարություն
Հոդված 146. Կառավարության կարգավիճակը և գործառույթները
1. Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:
2. Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը:
3. Կառավարությունն իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:
4. Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:
Հոդված 147. Կառավարության կազմը և կառուցվածքը
1. Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:
2. Նախարարությունների ցանկը և Կառավարության գործունեության կարգը Կառավարության ներկայացմամբ սահմանվում են օրենքով: Փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, իսկ նախարարներինը` տասնութը:
Հոդված 153. Կառավարության նիստերը և որոշումները
1. Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը:
2. Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը:
3. Կառավարությունն իրավասու է ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:


Պետության ներքին և արտաքին գործունեությունները
Պետության գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն են, որոնք արտահայտվում են՝ պետության հասարակական առաքելությունը, նշանակությունը, ուղղված են հասարակության պետական կառավարման խնդիրների ու նպատակների իրագործմանը։ Գործառությունների շրջանակը կախված է՝ պետության խնդիրներից։ Խնդիրը այն է, ինչ որ լուծում է պահանջում, իսկ գործառություն այդպիսի լուծմանը ուղղված գործողության տեսակն է։
Ներքին գործառությունը ուղղված է՝ երկրի ներքին խնդիրների լուծմանը, իսկ արտաքինը՝ այլ պետությունների հետ որոշակի հարաբերությունների հաստատմանը, դրանց զարգացմանը, երկրի պաշտպանությանը։
Ներքին գարծառություն – տնտեսական գործառություն, ֆինանսավարկային, սոցիալական, կրթամշակույթային, իրավաբանական, բնապահպանական։




ՀՀ Սահմանադրությունում Մարդը


Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անխակտելի հիմքն է:
Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Հոդված 23. Մարդու արժանապատվությունը
Մարդու արժանապատվությունն անխախտելի է:
Հոդված 24. Կյանքի իրավունքը
Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:
Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:
Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:
Հոդված 25. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը
Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք:
Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Բժշկության և կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:
Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:
Հոդված 27. Անձնական ազատությունը
Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։
Հոդված 28. Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը
Բոլորը հավասար են օրենքի առջև:
Հոդված 29. Խտրականության արգելքը
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Comments

Popular posts from this blog

Հայոց լեզու քերականություն

Մագաղաթյա հսկան

98. Յուրաքանչյուր նախադասության իմաստն արտահայտի՛ր՝ քանի ձևով կարող ես: