Փիլիսոփայություն

Ես սիորում եմ ժամանկակից երգեր շատը  Ռուսերեն լեզվով:Սիրում եմ Ռեպ: երգիչներից դուր են գալի Miyagi and Endshpil, Jah Khalib  նաև լսում եմ Հայկական ռեպեր:Սիրածս երգերն են Miyagi & Эндшпиль ft. Намо Миниган – Воин,Ka-Re ПОЛОВИНА,Desiigner – Panda:

 

Ռեփ հիփ հոփ ժանրի հիմնական տեսակներից մեկն է։ Երաժշտության այս տեսակը մոտ է խոսակցական տոնին և զարգացել է 1970-ականների վերջին Նյու Յորքում։ Ռեփը ընդհանրապես կարդացվում է երաժշտության ծանր բիթերի տակ։ Ռեփ կատարողներին անվանում են ռեփերներ կամ ավելի ընդհանրացած տեսքով MC: Ռեփ բառը անգլերենից թարգմանած նշանակում է խոսել, ասել:Բայց և նույն հաջողությամբ կարելի է ասել, որ ռեփը չի կարելի համարել հապավում, այսինքն՝ [R.A.P.] և եթե այս տեսանկյունից նայենք, ապա ուղղակի Rap նշանակում է հարված զարկ։ Ռեփի հիմնադիրներից եղել է DJ Kool Herc-ը։ Ընդհանուր առմամբ, ռեփ կարդում էին DJ-ները, և նրանք դա անում էին ոչ թե գումար վաստակելու, այլ իրենց հաճույքի համար։ ։Ռեփի տարածմանը շատ նպաստեց նաև սևամորթների սիրողական ռադիոն, որը մատուցում էր մոդայիկ և նոր ոճի երաժշտություն։ Առաջին մարդկանցից մեկը, ում անվանեցին ռեփեր ռադիոհաղորդավար Ջեք Գիբսոնն էր [մականունը Ռեփեր Ջեք]: Ռեփը մեծ տարածում գտավ և արդեն ռեփ կարդում էին հենց փողոցում, որտեղ էլ կազմակերպվում էին Rap Battle-ներ [Ռեփ մրցամարտեր], որի ընթացքում երկու ռեփերներ իրար հետ մենամարտում էին՝ միևնույն ժամանակ պահելով նաև երաժշտական ռիթմը և բառերի հանգավորվածությունը։

Գեղեցկություն ասվածը կարող է լինել տարբեր բաներ Օրինակ Մարդու գեղեցկություն,բնության գեղեցկություն և ինջոր առարկայի գեղեցկություն:Իմ կարծիքով Մարդու մեջ գեղեցկությունը մեծ դեր է  զբաղացնում նաև կարևոր է նրա բնավորությունը լավ կողմերը և բարեսրտությունը :Բնության մեջ ես սիրում եմ անտառային հատվածներ որտեղ լինում են շատ ծառեր այնտեղ օթը մաքուր է և լավ է նրանով որ այնտեղ կարող են լինել այնպիսի վայրեր որ կարող ես նմանացնել տարբեր բաների:

Մոգություն
Կախարդություն կամ մոգություն, ծիսակարգերի, Խորհրդանիշների, գործողությունների, ժեստերի և լեզվի այն կիրառումն է, որը իրենից ներկայացնում է գերբնական ուժերի օգտագործում։ Ժամանակակից արևմտյան մոգերը հիմնականում հաղորդում են, որ կախարդության հիմնական նպատակն է անհատական հոգևոր աճը։Կախարդության մեջ հավատն ու օգտագործումը ներկայացվել են մարդկության վաղ մշակույթի ձևերում և ներկայումս շարունակում են ունենալ կարևոր հոգևոր, կրոնական և բժշկական դեր շատ ազգերի մշակույթների մեջ։ Մոգությունը երբեմն գործի է դրվում մեկուսացման և գաղտնիության մեջ, և լայն հասարակության կողմից հաճախ կասկածելի է դիտարկվում։ Ոչ գիտական տեսանկյունից կախարդության հարձակումը (անեծք) երբեմն օգտագործվում է անձնական կամ հասարակական անհաջողության բացատրություն համար։Մոգություն հասկացությունը, որպես կրոնից առանձին մի դաս, առաջին անգամ լայն ճանաչում ստացավ Հուդաիզմի օրոք։Մարդաբանության մեջ կախարդության հիմնական հեռանկարներն են գործառույթայնությունը, սիմվոլիզմը և մտածողունակությունը։Մոգուէյուն կամ հրաշագործություն, դա հավատք է, որ ինքը կարող է իր գերբնական ընդունակուէյունների շնորհիվ տարբեր երևույթներ ստեղծել և փոխել իրականությունը:Մոգությունը բաժանվում է երկու խմբերի` ագրեսիվ կամ պաշտպանական:Ժամանակակից բոլոր կրոններում մոգության հետքեր են մնացել

ԱրամազդՀայկական դիցաբանության գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։

Անահիտ դիցուհի, պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհի հայկական դիցաբանությունումԱրամազդի դուստրը։ Անահիտի կերպարի մարմնավորումն իր արտացոլումն է գտել նաև այլ ժողովուրդների դիցարաններում, մասնավորապես պարսկականում՝ Անահիտային, հունականում՝ Արտեմիսին, հռոմեականում՝ Դիանային, եգիպտականում՝ Նիիթին։

Միհր, հայոց դիցարանում լույսի, մաքրության աստվածը։ Ենթադրվում է, որ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արմավիրում ևս գտնվել է Միհրին ձոնված տաճար։ Միհրի պաշտամունքն սկսում է վերանալ մթա 4-րդ դարում։ Լույսի, մաքրության աստծո պաշտամունք է եղել նաև հին աշխարհի այլ երկրներում, որտեղ այն կոչվել է Միթրաս։ Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է:

Վահագն, պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։


Տիր՝ դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։
Նա եղել է Հայկ Աղեղնավորի ուստրը, և համարվել է Արամազդ աստվածահոր ատենադպիրն ու սուրհանդակը, մարդկանց ճակատագրի գուշակն ու երազների մեկնիչ, նրանց չար ու բարի գործերի գրանցողը, ննջեցյալների հոգիները «անդրշիրիմյան աշխարհ» ուղեկցողը։ Նա մի ամբողջ ամիս զբաղվում էր մարդկանց ծնունդներն ու մահերն իր մատյանում գրանցելով, մնացած տասնմեկ ամիսներն արարչագործության ավիշ էր ներարկում գրողներին, երաժիշտներին, պատկերահաններին, և քարագործ-ճարտարապետներին։

Աստղիկը ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհին է հին հայկական դիցարանում։
Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում։ Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն։ Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ։

Նանե, իմաստության և ողջախոհության դիցուհին հայոց հեթանոսական կրոնում։
Համարվել է Արամազդի դուստրը։ Նույնացվել է հունական Աթենաս դիցուհուն։ Նանեի տաճարը, որը եղել է Թիլ ավանում, ավերել է Գրիգոր Լուսավորիչը՝ Հայաստանում քրիստոնեությունը տարածելու ժամանակ։ Հունական դիցաբանության մեջ կա Նանեի անվամբ հավերժահարս:
Կոնֆլիկտների հոգեբանական բնութագիրը



   Կոնֆլիկտը հակադարծ միտումների, ձգտումների, դրդապատճառների բախում է, որի հետևանքով անձն ապրում է խնդրահարույց իրավիճակ: Կոնֆլիկտկի կողմնակիցներ են համարվում այն սուբյեկտները, ովքեր մտնում են փոխհարաբերության մեջ կամ բացահայտ, երբեմն էլ թաքուն հովանավորում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին: Կոնֆլիկտի առարկան այն է, ինչի պատճառով կոնֆլիկտն առաջացել է: Կոնֆլիկտի դրդապատճառներ են դիտվում ներքին այն ուժերը, որոնք անձանց դրդում են սոցիալական փոխհարաբերության, կոնֆլիկտայնության: Կոնֆլիկտող կողմերի տեսակետներ են հանդիսանում այն բաները, որոնց մասին կողմերը հայտնում են իրար բախման կամ բանակցությունների ընթացքում: Կոնֆլիկտայնությունն արտահայտվում է անձի՝ կոնֆլիկտային վարք հանդես բերելու, այլ մարդկանց հետ հակասությունների մեջ մտնելու անձի ներքին պատրաստականության մեջ:
   Կոնֆլիկտների ծագման մեջ կարևոր դեր ունեն կոնֆլիկտածին գործոնները, որոնք հանգեցնում են կոնֆլիկտի ծագմանը և զարգացմանը: Առանձնանում են կոնֆլիկտածին գործոնների 3 տեսակ. Առավելության հասնելու ձգտում, ագրեսիվության դրսևորում, էգոիզմի դրսևորում:
     Տարբերում են կոնֆլիկտի 2 տեսակ. Ներքին, որն առաջ է գալիս նույն անձի հոգեկանում, և արտաքին, որը վերաբերում է 2 և ավելի տարբեր անձանց ցանկությունների կամ նպատակների բախմանը՝ դրանց անհամատեղելիության պատճառով: Այն կոնֆլիկտները, որոնք նպաստում են հիմնավորված լուծումներ գտնելուն և փոխհարաբերությունների նորմալ զարգացմանը, կոչվում են կառուցողական, իսկ նրանք, որոնք խոչընդոտում են այդ գործընթացին՝ ապակառուցողական:

Մարդկային փոխհարաբերությունների հոգեբանություն

   Կոնֆլիկտների դեպքում նկատվում են մարդկային փոխհարաբերության հետևյալ ձևերը.
1. Զիջողականության դեպքում անձը փորձում է խուսափել կոնֆլիկտից: Այս դեպքում խուսափման պատճառը այլ է: Անձը, ընտրելով զիջողական ռազմավարությունը, զոհաբերում է սեփական հետաքրքրությունները՝ հօգուտ մրցակցի:
2. Հանդուրժողականության դեպքում մարդը կոնֆլիկտային իրավիճակում դրսևորում է համբերատարություն, խուսափում է ագրեսիայի վտանգավոր ձևերին դիմելու անհրաժեշտությունից: Այն պայմանավորված է անձի խառնվածքով, պահանջմունքների բավարարվածության մակարդակով, բնավորությամբ և այլն:
3. Կոնֆորմիզմը հոգեբանական այն երևույթն է, երբ կոնֆլիկտի առկայության դեպքում անձը գիտակցորեն կամ ենթագիտակցորեն ձգտում է ընդունել խմբի տեսակետը, հարմարվում է ուրիշների կարծիքին:

Կոնֆլիկտների նախնական և հաղթահարման ուղիները

   Կոնֆլիկտը ղեկավարելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1. Կոնֆլիկտի կանխատեսում: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանների, մարդկանց փոխգործակցության, ինչպես նաև անհատական հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրում:
2. Կոնֆլիկտի կանխարգելում: Սա սուբյեկտի կառավարման գործունեության տեսակ է, որն ուղղված է կոնֆիկտի ծագմանը խոչընդոտելուն: Այն իրականացվում է կանխատեսման հիման վրա: Այստեղ գործունեությունն ուղղվում է կոնֆլիկտոգենի չեզոքացմանը:
3. Կոնֆլիկտի կարգավորում: Սա սուբյեկտի այնպիսի գործունեություն է, որն ուղղված է կոնֆլիկտի թուլացմանը, սահմանափակմանը, մարմանը:
4. Կոնֆլիկտի լուծում: Սա սուբյեկտի այնպիսի գործունեություն է, որն ուղղված է կոնֆլիկտի ավարտին:

Comments

Popular posts from this blog

Հայոց լեզու քերականություն

Մագաղաթյա հսկան

98. Յուրաքանչյուր նախադասության իմաստն արտահայտի՛ր՝ քանի ձևով կարող ես: