Էկոլոգիա
Ածխաթթնական գազը անգույն, անհոտ, թույլ թթվահամով, օդից 1,5 անգամ ծանր գազ է։ Այդ պատճառով էլ այն կարելի է հեղուկի նման մի անոթից զգուշորեն տեղափոխել մյուսի մեջ։Ածխաթթվական գազը կարելի է նաև հեղուկացնել՝ միայն բարձր ճնշման տակ, իսկ մթնոլորտային ճնշման պայմաններում պնդացնել՝ վերածելով «չոր սառույցի», որը ձեզ անպայման ծանոթ է։ Ածխաթթվական գազը լուծվում է ջրում՝ առաջացնելով ածխաթթու, որը հիմքերի հետ գոյացնում է աղեր՝ կարբոնատներ և հիդրոկարբոնատներ։ Դրանցից են մեզ բոլորիս լավ հայտնի սոդան` նատրիումի կարբոնատը (Na2CO3), և խմելու սոդան՝ նատրիումի հիդրոկարբոնատը (NaHCO3): Ածխաթթվի մյուս աղը` կալցիումի կարբոնատը (CaCO3)։ Բնության մեջ հանդիպում է հսկայական քանակությամբ և միանգամից 3 ձևով՝ կավճի, կրաքարի և մարմարի։ Այդ ապարների հզոր շերտերը հասնում են մինչև երկրակեղևի խորքերը, որտեղ ստորգետնյա խոր հորիզոնների ջերմությունը քայքայում է կարբոնատները, և անջատվում է ածխաթթվական գազ։ Ժայթքելով երկրակեղևի ճեղքերի և հրաբուխների խառնարանների միջով՝ ածխաթթվական գազը դուրս է գալիս մթնոլորտ։ Մարդկանց և կենդանիների շնչառության, զանազան նյութերի այրման և փտման ժամանակ նույնպես անջատվում է ածխաթթվական գազ։ Մթնոլորտում, հատկապես նրա վերին շերտերում, ածխաթթվական գազի պարունակության չնչին աճն ազդում է Երկրից Տիեզերք ջերմանցման բնական ընթացքի վրա, որի հետևանքով նկատվում է Երկրի միջին ջերմաստիճանի աճի միտում, որն այլ կերպ անվանում են ջերմոցային էֆեկտ։ Վերջինիս դեմ պայքարը ներկայումս լուրջ էկոլոգիական խնդիր է։ Օդում ածխաթթվական գազի քանակի չափավորությունը (մոտավորապես 0,03%) մարդու համար շատ կարևոր է, քանի որ այն թունավոր է։ Այդօրինակ «աղետներից» մեզ փրկում են կանաչ բույսերը, որոնց հիմնական սնունդը ածխաթթվական գազն է, բույսերի տերևները կլանում են ածխաթթվական գազը՝ փոխարենը մեզ տալով այնքան անհրաժեշտ թթվածինը։ Ածխաթթվական գազը հիմնականում օգտագործվում է սննդի արդյունաբերության մեջ՝ գազավորված ըմպելիքներ, փրփրուն գինիներ, պահածոյված սննդամթերք պատրաստելու համար։ Չոր սառույցը հիանալի սառնազդակ է, 2 անգամ ավելի արդյունավետ, քան սովորական սառույցը։ Այն օգտագործվում է շուտ փչացող մթերքները պահպանելու և տեղափոխելու համար։
Ածխաթթվական գազը չի այրվում և այրմանը չի նպաստում. այդ հատկության շնորհիվ այն օգտագործվում է հրդեհները մարելու համար։ Կրակմարիչները լիցքավորում են ածխաթթվական գազով կամ նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթով։ Այս դեպքում բալոնի վերին մասում ամրացվում է ծծմբական թթվով լցված սրվակ։ Կրակմարիչը գործի դնելիս ծծմբական թթուն խառնվում է նատրիումի հիդրոկարբոնատի հետ։ Փոխազդեցության հետևանքով անջատվում է ածխաթթվական գազ, որը հեղուկի հետ առաջացնում է շիթ և մեծ ճնշման տակ դուրս մղվում կրակմարիչից։ Փրփուրը ծածկում է այրվող առարկայի մակերեսը, մեկուսացնում այն օդի թթվածնից և, այրումը դադարեցնելով, հանգցնում է կրակը։ Ածխաթթվական գազը հայտնաբերել է հոլանդացի քիմիկոս Յա.վան Հելմոնտը 1620 թ-ին։ Կրաքարի վրա հանքային թթու ավելացնելով՝ նա ստացավ նոր «օդ» (գազ), որն անվանեց «անտառային օդ», քանի որ այդ գազը ստացվում էր նաև ծառերի այրումից։ («Գազ» բառը ներմուծել է Հելմոնտը, որը հունարեն նշանակում է քաոս)։ Ածխաթթվական գազի բաղադրությունն առաջինը հաստատել է ֆրանսիացի քիմիկոս Ա.Լ.Լավուազիեն։ Իտալիայի Նեապոլ քաղաքի մոտ գտնվող «Շան քարանձավում» (այնտեղ մտնող շները սատկում են) և Ճավա կղզու «Մահվան հովտում» երկրի ընդերքից դուրս է գալիս ածխաթթվական գազ, որը, օդից ծանր լինելով, կուտակվում է անձավների գետնամերձ մասերում և շնչահեղձ անում այնտեղ հայտնված կենդանիներին։ Այդ առումով ստորգետնյա բոլոր խոր անձավները վտանգավոր են. այդպիսի տեղերում հայտնվելիս պետք է զգուշանալ ածխաթթվական գազի պատահական կուտակումներից
Ջրի աղտոտում (ջրոլորտի աղտոտում), միջավայրի պայմանների և մարդու առողջության վրա բացասաբար ազդող ֆիզիկական, քիմիական և կենսաբանական աղտոտիչների թափանցումը, առաջացումն ու կուտակումը բնական ջրերում։ Սովորաբար այդ ազդակների թափանցումը կապված է մարդու տնտեսական գործունեության և դրա հետևանքների կամ (ավելի հազվադեպ) բնական աղետների հետ։ Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղուկ, կոլոիդային, էմուլսիային և գազային ձևերով։
Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ հողահանդակներից տեղափոխված պեստիցիդները բնակավայրերից վնասակար նյութերը, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտիցանջատվող աղտոտող նյութերը։ Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով (սնդիկ, կապար, կադմիում, պղինձ և այլն) և բարդ օրգանական միացություններով (սինթետիկ լվացամիջոցներ, ներկեր, ճարպեր), որոնք վատացնում են ջրի որակը, խմելու և սննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի, խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, նվազում է աղտոտող նյութերից ջրի ինքնամաքրման հատկությունը, փոխվում է ջրային կենսաբազմազանության կազմը, ընկնում է արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր։ Հատկապես վտանգավոր են տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը, վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ և զարգանում են մակաբույծներ։
Կենցաղային հոսքաջրերը հիմնականում պարունակում են աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ։
Թափոնների տեսակներ
Պինդ թափոններ
Տարբերում են կենցաղային,արդյունաբերական,վտանգավոր թափոններ։

Կենցաղային
և արդյունաբերական թափոնների սպառման ու
արտադրության ընթացքում գոյացած հումքի, նյութերի և այլ արգասիքների, արտադրանքի
կամ մթերքի մնացորդներ են, ինչպես նաև ապրանքներ , որոնք չեն
համապատասխանում սահմանված պահանջներին (խոտան) կամ կորցրել են իրենց սկզբնական
սպառողական հատկությունները։ Արդյունաբերական թափոններ են նաև օգտակար հանածոների
արդյունահանման մակաշերտի ապարները, անտառհատման մնացորդները։
Վտանգավոր թափոններն
իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով կարող են վտանգ
ստեղծել մարդու առողջության ու շրջակա միջավայրիհամար,
ուստի և պահանջում են իրենց հետ վարվելու հատուկ եղանակներ ու միջոցներ։ Վտանգավոր
թափոններ են նաև այն արտադրանքը, հումքը և նյութերը,
որոնք չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին և, էկոլոգիական ու
սանիտարահիգիենային պահանջներից ելնելով, պիտանի չեն օգտագործման։ Վտանգավոր
թափոնները դասակարգվում են ՀՀ բնապահպանության նախարարի «ՀՀ տարածքում առաջացող
թափոնների ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման մասին» հրահանգի
համաձայն։ 1999 թվականին ՀՀ վավերացրել է «Վտանգավոր
թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը և ստանձնել որոշ
միջազգային պարտավորություններ։
Ըստ ագրեգատային վիճակի՝ թափոնները լինում են
պինդ, հեղուկ գազային։Պինդ թափոններ
են մետաղների, պլաստմասսաների, ապակու, թղթի մնացորդները,
աղբը (սննդի մնացորդները), մաշված մեքենաները, սարքավորումները, գործիքները և
այլն։Հեղուկ թափոններ են արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերը։
Գազային թափոններ են ձեռնարկությունների և տրանսպորտի արտանետումները։
Թափոնների վերամշակում Հայաստանում
Թափոնների վերամշակում
Արդյունաբերական
թափոնների կրճատման նպատակով ՀՀ-ում մշակվել են քիմիական նոր տեխնոլոգիաներ
(օրինակ՝ չհագեցած միացությունների հալոգենացումը ցածր
ջերմաստիճանում պրոտոնազուրկ երկբևեռ լուծիչներում իրականացնելիս նպաստում է քլորոպրենի արտադրական թափոնի կրճատմանը)։Թափոնների
գործածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են
թափոնների բացասական ներգործությունից մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումը,
նյութահումքային և էներգետիկ պաշարների թույլատրելի օգտագործման ապահովումը,
թափոնների գործածության վերաբերյալ հասարակության էկոլոգիական, տնտեսական և
սոցիալական շահերի զուգակցումը։Թափոնների
գործածության ընթացքում մշակվում են սանիտարական և հակահամաճարակային կանոններ,
հիգիենային չափորոշիչներ՝ մարդու օրգանիզմի վրա վնասակար ու վտանգավոր ազդեցության
բացառման նպատակով։Մարդուառողջության և շրջակա միջավայրի պահպանության ու թափոնների ծավալների նվազեցմաննպատակով թափոնների գործածության մեջ ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանվում են թափոնների տեղադրման սահմանաքանակներ՝ շրջակա միջավայրի վրասահմանային թույլատրելի վտանգավոր ներգործությունների չափորոշիչներինհամապատասխան։
Մենք երեկ երեկոյան ժամը 10:00 հավաքվել էինք Մայր դպրոցի տանիքին, որ տեսնենք լուսնի խավարումը:Բայց ամպերը չէին թողում`նրանք ծածկել էին երկինքը,մեկ- մեկ տեսնում էինք Լուսնի լույսը, բայց ամպերը չէին թողում, որ Լուսնին լավ տեսնենք: Հետո մենք շատ սպասեցինք, բայց այդպես էլ չտեսանք խավարումը: Ժամանակի հետ սկսեց ցրտել եղանակն ու որոշեցինք գնալ տուն:Համենայ դեպս կարողացա աշխատացնել աստղադիտակը:

Օզոնային շերտ
Գտնվում է վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում։
Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ։ Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի օրգանիզմների վրա։
1985 թվականին Երկրի հարավային բևեռում հայտնաբերվել է օզոնային խոռոչ, որտեղ օզոնի քանակը կտրուկ (մինչև 50%) նվազում է։ Օզոնային խոռոչի չափերը փոփոխական են. այն նկատելի է հոկտեմբերի կեսերին, անհետանում է նոյեմբերի կեսերին։ Օզոնային խոռոչն առաջանում է մթնոլորտ արտանետված նյութերի (քլորֆտորածխածիններ, հիդրոքլորֆտորածխածիններ, մեթիլքլորոֆորմ, մեթիլբրոմիդ) և դրանց օգտագործմամբ արտադրված նյութերի քայքայող ազդեցությունից։
Օզոնը (O3) թթվածին քիմիական տարրի այլաձևությունն է։ Այն սուր, թարմության կամ էլեկտրականության հոտով կապույտ գազ է։ Թունավոր է և պայթյունավտանգ, քայքայում է էրիթրոցիտները, գրգռում աչքերն ու շնչառական ուղիները։ Բնականոն պայմաններում օզոնը 1,62 անգամ ծանր է օդից։ Ուժեղ օքսիդիչ է, հեշտությամբ քայքայվում է (O3= O2 + O), օքսիդացնում է գրեթե բոլոր մետաղները՝ բացառությամբ ոսկու, պլատինի և իրիդիումի, առաջացնում է օրգանական և անօրգանական օզոնիդներ։ Օզոնն ունի սպիտակեցնող և ախտահանիչ հատկություններ։ Բնության մեջ առաջանում է թթվածնից՝ ամպրոպային պարպման ժամանակ, կամ Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։ Մթնոլորտում օզոնի ընդհանուր զանգվածը կազմում է 4.109 տ։ Ամռանն ու գարնանը օզոնի պարունակությունն օդում 3,5 անգամ ավելի շատ է, քան ձմռանն ու աշնանը։
Նյութը պատրաստել է Կարեն Հարությունյանը և Գևորգ Մխեյանը:https://karenh2003.wordpress.com/
Վերականգնվող էներգիա կամ Կանաչ էներգիա, այնպիսի աղբյուրներից ստացվող էներգիա, որոնք մարդկային մասշտաբներով անսպառ են: Այդպիսի էներգիայի օգտագործման հիմնական սկզբունքն այն է, որ այն, դուրս մղվելով շրջական միջավայրի գործընթացներից, տեխնիկական կիրառում ստանա: Վերականգնվող էներգիա ստանում են բնական ռեսուրսներից, որոնցից են արևի լույսը, ջրային հոսանքները, քամին, մակընթացությունները, հիդրոթերմալ էներգիան: Դրանք վերականգնվում են, այսինքն` բնական ճանապարհով լրացվում են:2014 թվականին էներգիայի համաշխարհային պահանջարկի մոտ 19.2 %-ը ստացվել է վերականգնվող աղբյուրներից:Արևի ջերմամիջուկային ռեակցիան վերականգնվող էներգիայի տեսակներից շատերի աղբյուրն է` բացառությամբ գեոթերմալ էներգիայի և մակընթացությունների ու տեղատվությունների էներգիայի: Աստղագետների հաշվարկներով Արեգակի կյանքը դեռ կարող է շարունակվել ևս մոտ 5 միլիարդ տարի, այնպես որ մարդկային չափանիշներով արևից ստացվող վերականգնվող էներգիան գրեթե անսպառ է:
Comments
Post a Comment