Ձյունանուշ կամ Ձյունանուշիկ ամանորյա հեքիաթային աղջկա կամ աղջնակի կերպար։ Համարվում է Ձմեռ Պապի թոռնուհին և օգնականը։ Առաջին անգամ Ձմեռ Պապը և Ձյունանուշը համատեղ հանդես են եկել 1937 թվականին՝ Մոսկվայի Միությունների տանը։ Ըստ ռուսական բանահյուսության , Ձյունանուշը ծնվել կամ առաջացել է ձյունից ։ Ի սկզբանե Ձյունանուշի կերպարը ի հայտ է եկել ռուս ազգագրագետ և բանահավաք Ալեքսանդր Աֆանասևի աշխատություններում , այնուհետև ռուս դրամատուրգ Ալեքսանդր Օստրովսկու « Ձյունանուշը » դրամայում , որի հիման վրա ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի - Կորսակովը ստեղծել է իր հայտնի « Ձյունանուշիկը » օպերան : Երեխաների կողմից սիրված հեքիաթային կերպարներից է և հաճախ , ամանորյա տոնական հանդիսություններին հանդես է գալիս որպես միջնորդ Ձմեռ Պապի և երեխաների միջև։ Մկները Մարդուն ուժ են տալիս: Այս պատմությունը սկս...
Posts
Showing posts from December, 2017
Սանտա Կլաուս
- Get link
- X
- Other Apps
Սանտա Կլաուսի նախատիպն է համարվում համաքրիստոնեական սուրբ Սուրբ Նիկողայոս Զմյուռնացին (թարմանաբար Սանտա նշանակում է «սուրբ», իսկ Կլաուս՝ «Նիկողայոսը հայտնի էր իր բարեգործություններով. երեխա ունեցող աղքատ մարդկանց տալիս էր օգնություն նվերի տեսքով [1]: Սկզբնապես եվրոպական երկրներում ընդունված էր դեկտեմբերի 6-ին՝ եկեղեցական օրացույցով Սուրբ Նիկոլայի օրը, երեխաներին տալ նվերներ նրա անունից: Սակայն Ռեֆորմացիայի դարաշրջանում, երբ հավանություն չէին տալիս սրբերի երկրպագությանը, Գերմանիայում և սահմանակից երկրներում այն անձը, որը բաժանում էր նվերներ, դառնում էր մանուկ Քրիստոսը, իսկ նրա ծննդյան օրը դեկտեմբերի 6-ից տեղափոխվեց և դարձավ դեկտեմբերի 24-ը, որը սուրբծննդյան տոնավաճառի ժամանակն էր: Հակառեֆորմացիայի ժամանակաշրջանում նորից սկսեցին նվերները երեխաներին տալ Սուրբ Նիկողայոսի անունից, սակայն սա տեղի էր ունենում արդեն դեկտեմբերի վերջերին՝ Սուրբ ծննդին: Բայց որոշ Եվրոպական երկրներում դեռ ուժի մեջ են մնում ավելի հին սովորույթները: Այդպես, Հոլանդիայում, որտեղ Սուրբ Նիկողայոսի անունը հնչում է որպես...