Ձմեռն անցավ, եկավ գարուն և երկրում տիրեց արտակարգ դրություն…. Արտակարգ իրավիճակում օրս անցնում է շատ հետաքրքիր, վաղ առավոտյան զբաղվում եմ իմ մարզումներով, պահպանում եմ հիգիենայի պահանջված կանոնները, կեսօրին զբաղվում եմ հողագործությամբ , կատարում եմ դպրոցի առաջադրանքները իսկ երեկոյան ֆիլմեր եմ դիտում, ուսումնասիրում եմ իմ մասնագիտությանը վերաբերող հայտնի բռնցքամարտիկների տեսահոլովակները, օգնում եմ փոքր եղբորս դասապատրաստմանը։ Այս տարվա գարունը տարբերվեց անցած տարիների զարթոնք գարուններից։ Ընդհանրապես, գարնան գալուստն աշխարհի անկյուններում տարբեր ձև է տեղի ունենում։ Կարծես, աշխարհի բոլոր երկրներում համաճարակը դարձավ ծաղկուն գարնան ոչ թե արթնությունը, այլ վատ հիշողության սկիզբը և իրար խառնեց երկրագնդի բանակչության առօրյան և ապրելակերպը։ Հայտարարվեց արտակարգ իրավիճակ, որը հավասար է շնչահեղձության: Բոլորը ինքնամեկուսացան, կտրվեցին բնության խորը քնից արթնանալու և ծառերի բողբոջներն տեսնելու հաճույքից։ Թաքնվեցին մարդկանց ժպիտները, անհայտ ժամանակով հետաձգվեցին ընկերների հետ շփումն՝ առերես, դ...